Հայերեն   English   Русский  

3 շախմատիստ գլխավորում են Եվրոպայի առաջնության աղյուսակը


  
դիտումներ: 417

Բաթումում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրը:

Տուրի կենտրոնական պարտիայում մրցաշարի միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն կրեց Իսրայելի ներկայացուցիչ Թամիր Նաբաթիից: Տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Իվան Սարիչը և Բոկ Բենջամինը:

5-րդ տուրից հետո Թամիր Նաբաթին, Իվան Սարիչը և Բոկ Բենջամինը վաստակել են 4.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 18 շախմատիստ, որոնց թվում են Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 4-ական միավոր և ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում:

Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 3.5-ական միավոր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: