«Քաղցր ադամանդներ»
Այս թխվածքաբլիթն ունի անկրկնելի համ ու պատրաստվում է շատ հեշտ:
Բաղադրությունը
100 գ շաքարափոշի
230 գ կարագ
վանիլին
330 գ ալյուր
5 ճ.գդալ շաքարավազ
աղ թեյի գդալի ծայրով
Պատրաստումը
Փափկած կարագը խառնել շաքարափոշու հետ, ավելացնել վանիլինն ու աղը և խառնել: Ավելացնել մաղած ալյուրը ու խմոր հունցել. պետք է փափուկ և առանց գնդերի լինի:
Հիմա պետք է խմորը 2 մասի բաժանել ու 2-3 սմ տրամագծով երշիկի ձև տալ: Փաթաթել սննդային թաղանթով ու դնել սառնարանը 30 րոպեով: Դրանից հետո խմորը հանել, թողնել՝ թեթևակի փափկի (արտաքինից փափուկ, ներսից՝ պինդ): Երշիկները թաթախել շաքարավազի մեջ, ապա 2 սմ հաստությամբ շերտերի բաժանել:
Տապակի վրա յուղաթուղթ տարածել ու վրան դասավորել «ադամանդի» կտորները. թխել 200 աստիճան տաքացված փռում 13-14 րոպե:
Անուշ լինի: