Հայերեն   English   Русский  

Թուրքիայում կայացել է դեսպան Կառլովի հուշարձանի բացման արարողությունը


  
դիտումներ: 326

Թուրքիայում անմահացրել են ռուսաստանցի դեսպան Ալեքսանդր Կառլովի հիշատակը: Մարտի 22-ին Անթալիա նահանգի Դեմրե քաղաքում կայացել է ռուսաստանցի դիվանագետի լուսանկարով տապանի բացման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել պատգամավորներ, Թուրքիայի քաղաքապետեր և նահանգապետեր, ինչպես նաև զոհված դիվանագետի կինը՝ Մարինա Կառլովան: Անթալիայում մարտի 20-27-ը անցկացվում է ռուսաստանցի դիվանագետի հիշատակի շաբաթ: Ավելի վաղ՝ մարտի 20-ին, Դեմրե քաղաքում Անդրեյ Կառլովի անվամբ են անվանակոչել փողոցներից մեկը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է 2016 թ-ի դեկտեմբերի 19-ին՝ մայրաքաղաք Անկարայում Ժամանակակից արվեստի կենտրոնի ֆոտո ցուցահանդեսի ժամանակ: Հարձակվողը՝ 22-ամյա նախկին ոստիկան Մևլութ Ալթընթաշը միջոցառման հսկիչների թվում է եղել: Հենց դեպքի վայրում վերջինիս չեզոքացրել են:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անդրեյ Կառլովին հետմահու պարգևատրել է Ռուսաստանի հերոսի կոչմամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: