Հայերեն   English   Русский  

Հանրաքվե նշանակելու մասին որոշումը կայացնելու է Հանրապետության նախագահը՝ ըստ նոր նախագծի


  
դիտումներ: 1113

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո և հեղինակի, և մի շարք պատգամավորների առաջարկությամբ կատարվել են որոշակի փոփոխություններ:

Ըստ դրանց՝ եթե Հայաստանում հանրաքվեի միջոցով օրենք է ընդունվում, ապա դրանում փոփոխություններ կարող են արվել օրենքի ընդունումից միայն մեկ տարի հետո: Սա Սահմանադրության դրույթ է:

«Մյուս փոփոխությունը. Եթե քաղաքացիական նախաձեռնությամբ հիսուն հազար քաղաքացի ստորագրությամբ դիմում է Ազգային ժողով՝ այս կամ այն օրենքն ընդունելու, և Ազգային ժողովը կա՛մ կարող է ընդունել, կա՛մ կարող է մերժել օրենքի ընդունումը։ Իսկ դրանից հետո 300 հազար քաղաքացի միանում է նախաձեռնությանը, և հարցն արդեն դրվում է հանրաքվեի»։

Փոխնախարարի խոսքով ՝նախագծում կարգավորված չէր այն հարցը, թե ինչ կլինի, եթե Ազգային ժողովը ցուցաբերի անգործություն, այսինքն՝ հիսուն հազար քաղաքացի դիմեց Ազգային ժողով, իսկ ԱԺ-ն ոչ ընդունում է օրենքը, ոչ մերժում է.«Այստեղ մենք, իրոք, ունեինք փակուղի, և մենք նախատեսեցինք որոշակի ժամանակահատված, որի ընթացքում, եթե այդ օրենքը չընդունվի կամ մերժվի, ապա սահմանադրական օրենքի ուժով համարվելու ենք, որ այդ օրենքի ընդունումը մերժված է: Դրանով թույլ ենք տալու քաղաքացիներին շարունակելու իրենք նախաձեռնությունը», - նշեց փոխնախարարը։

Ըստ մյութ փոփոխված դրույէի՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը կայացնելու է Հանրապետության նախագահը. «Սակայն նորից բաց կար նախկինում: Ի՞նչ է լինում եթե նախագահը հանրաքվե չի նշանակում, թեպետ օրենքով նախադրյալներ կան: Այդ դեպքում նույնպես հարցը փակուղի էր մտնելու: Մենք դրույթ ավելացրինք. եթե նախագահի կողմից հանրաքվե չի նշանակվում, ապա օրենքի ուժով հանրաքվեն համարվում է նշանակված».- ասաց Արթուր Հովհաննսիյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: