Հայերեն   English   Русский  

Մ​ելանիա Թրամփն ատում է Սպիտակ տանն իր կյանքը


  
դիտումներ: 1604

ԱՄՆ-ի առաջին տիկինը չի կարողանում ժամանակ հատկացենլ որդու դաստիարակության, գնումներ կատարելու և պիլատեսով զբաղվելու համար

2017թ. հունվարի 20-ին` ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության օրը, Մելանիա Թրամփը դադարեց անկեղծ ժպտալ: Գրում է Tatler.ru-ն:

Քանի դեռ Դոնալդ Թրամփը իր երդմանակլության օրը սեր և հավատարմություն էր խոստանում երկրին, Մելանիան տխուր հայացքով հետևում էր ամուսնուն: Իսկ այնուհետև տարբեր միջոցառումների և ընդունելությունների շրջանակներում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ԱՄՆ-ի առաջին տիկինն իրեն անհարմար է զգում այդ միջավայրում:

Որոշ ժամանակ անց անգամ տեղեկություններ տարածվեցին, որ Մելանիան երկրի առաջին տիկնոջ դերում իրականում իրեն չափազանց դժբախտ է զգում: Իսկ այսօր արդեն People ամսագրի աղբյուրը հայտնել է. «Ներայումս տեղի է ունենում այն, ինչից Մելանիան ամենաշատն էր վախենում: Նրանք նմանվել են Քարդաշյաններին` սկանդալներ, ամուսնալուծոթւյուններ, աղմկահարույց հոդվածներ»:

Աղբյուրը հայտնել է, որ Մելանիայի համար անտանելի է ներկայիս հայտնիությունը: Նա կարոտում է իր նախկին կյանքին, երբ ամբողջ իր ժամանակը տրամադրում էր թենիսին, պիլատեսին, գնումներ կատարելուն, գեղեցկության սրահներ այցելելուն և իհարկե որդու` Բերոնի դաստիարակությանը:

Իսկ այժմ արդեն տիկին Թրամփն այդ ամենի համար ուղղակի ժամանակ չունի, քանի որ այլ շատ զբաղմունքներ ունի:

«Նախկինում նա կարող էր անել այն, ինչ կամենում է և շատ ժամանակ ընտանիքի հետ անցկացնել: Դեռևս երկու տարի առաջ նրա կյանքը որևէ մեկին չէր հետաքրքրում: Իսկ այժմ արդեն նա փոթորիկի կենտրոնում է հայտնվել` 24 ժամ և շաբաթական 7 օր շարունակ: Նա ուղղակի ատում է այդ ամենը», - հայտարարել է ամսագրի աղբյուրը:

Բացի այդ վերջին շրջանում Մելանիայի և ամուսնու հարաբերությունները ևս վատթարացել են, և նրանց շփումը ևս նվազագույնի է հասել: Իսկ դրա համար հիմք հանդիսացել են նաև լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող տեղեկություններն այն մասին, որ Դոնալդ Թրամփը Մելանիայի հետ ամուսնացած եղած ժամանակ նրան պոռնոդերասանուհու հետ է դավաճանել: Բացի այդ աղբյուրը հայտնել է, որ Մելանիան և Դոնալդը լիովին տարբեր մարդիկ են և հենց այդ հանգամանքով էին պայմանավորված նրանց կյանքում այդքան շատ խնդիրները: Դոնալդ Թրամփն ամողջ կյաՄենքում սիրել է հանրության ուշադրության կենտրոնում լինել, իսկ կինը` ոչ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: