Հայերեն   English   Русский  

Թրամփը կոչ է արել եվրոպական երկրների առաջնորդներին միանալ ռուս դիվանագետների արտաքսմանը


  
դիտումներ: 356

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է բազմաթիվ արտասահմանցի առաջնորդների հետ և կոչ արել նրանց միանալ ԱՄՆ-ին և արտաքսել ռուս դիվանագետներին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ռաջ Շահը:

«Դա համակարգված գործողություն էր: Նախագահը դա քննարկել է բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների` մեր եվրոպական դաշնակիցների հետ և կոչ արել նրանց միանալ ԱՄՆ-ին (դիվանագետների արտաքսման հարցում)», - ասել է Շահը:

Մարտի 26-ին մի քանի արևմտյան երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, հայտարարեցին, որ Սոլսբերիում թունավորման դեպքի առնչությամբ արտաքսում են ռուս դիվանագետներին:

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Ռուսաստանն այդ երկրներից յուրաքանչյուրի դեմ պատասխան քայլ կձեռնարկի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: