Թուրքիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները կքննարկեն սիրիական Մանբիջ քաղաքն ահաբեկիչներից ազատելու հարցը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ:
Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության
հաղորդագրությունում: Նշվում է, որ Միացյալ Նահանգներ Աքսոյի այցը տեղի կունենա ընթացիկ
տարվա մարտի 30-ին:
Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիայի զինված ուժերը կշարժվեն դեպի Մանբիջ: