Հայերեն   English   Русский  

Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնության արդյունքներով լրացրեցին միջազգային կոչումների նորմաներ


  
դիտումներ: 398

Բաթումում ավարտված Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկան պատանի շախմատիստներ Շանթ Սարգսյանը, Աննա Սարգսյանը և Վահե Դանիելյանը:

Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 2-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա. առաջին անգամ Սարգսյանը գրոսմայստերի նորմա էր լրացրել այս տարվա Հայաստանի տղամարդկանց առաջնությունում:

Մրցաշարի հիանալի հանդես եկավ Աննա Սարգսյանը, ով վաստակեց 5 միավոր, 88 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը և լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա: Վահե Դանիելյանը վաստակեց 5.5 միավոր և լրացրեց միջազգային վարպետի նորմա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: