Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Սկրիպալի գործը «Ոճիր և պատիժ» վեպի հետ է համեմատել


  
դիտումներ: 397

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը ելույթի ընթացքում զուգահեռներ է տարել ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի և Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի միջև: Այդ մասին նշվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա ավելի շատ նման է «Ոճիր և պատիժ» վեպի սկզբին այն իմաստով, որ մենք բոլորս համոզված ենք մեղավորի առումով, հարցը միայն նրանում է, թե արդյոք նա կխոստովանի, թե նրան կբռնեն», - ասել է Ջոնսոնը:

Նա նաև հավելել է, որ մի շարք երկրներից ռուս դիվանագետների վերջին արտաքսումը վկայում է այն մասին, որ թեև Մեծ Բրիտանիան հեռանում է Եվրամիությունից, թագավորությունը երբեք միայնակ չի լինի:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Միացյալ Նահանգները, Կանադան և Եվրամիության անդամ մի շարք երկրներ Սոլսբերիում թունավորման գործի պատճառով հայտարարեցին ռուս դիվանագետների արտաքսման մասին:

Հետագայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կպատասխանի ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Կանադայից ռուս դիվանագետների զանգվածային արտաքսմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: