Քրիս Բրաունը Ռիհաննայի հետ ունեցած միջադեպից 9 տարի անց նորից ցանկացել է խեղդել մի կնոջ
Մի քանի լուսանկարներում կինը թվում է ահաբեկված, սակայն այլ լուսանկարներում նա ժպտում է, այն պահից հետո երբ 28-ամյա Քրիսը բաց է թողնում նրա վիզը:
Ըստ TMZ-ի, թե Քրիս Բրաունը և թե կինը պնդել են, որ երգիչը պարզապես կատակել է:
Աստղը իր մի խումբ ընկերների հետ գտնվել է Մայամիում վարձակալած տանը: Նրանք Մայամի էին եկել Ultra երաժշտական փառատոնի համար:
Երգչի փաստաբան Մարկ Գերագոսը հայտնել է այդ կինը Քրիսի ընկերն է, երգիչը ակնհայտորեն կատակել է և կինը հաստատել է այդ մասին: Փաստաբանը նաև նշել է, որ նա ով կխախտի նրանց իրավունքները կենթարկվի պատասխանատվության:
Անկախ այն բանից երգչի պահվածքը իսկապես զվարճանքի մի մաս է կազմում թե ոչ, այդ լուսանկարները հիշեցնում են Քրիս Բրաունի երգչուհի Ռիհաննայի հանդեպ կիրառված բնության պատմությունը, երբ երգիչը 2009թ-ին Գրեմմիի խնջույքից հետո ծեծի էր ենթարկել երգչուհուն:
2012թ-ին Քրիսը Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում կռվի է բռնվել ռեփեր Դրեյքի հետ: Ըստ հավաստի տվյալների կռվի պատճառը կրկին Ռիհաննան է եղել: