Հայերեն   English   Русский  

​Օրական 3 բաժակ սուրճը կպաշտպանի Ձեզ սրտային հիվանդություններից:


  
դիտումներ: 697

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրվա ընթացքում 3 բաժակ սուրճի օգտագործումը կօգնի ազատվել զարկերակների հետ կապված խնդիրներից:

Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ ովքեր խմում են շատ սուրճ չունեն կալցիումի ավելցուկ իրենց զարկերակներում: Այս մասին հայտնել է հետազոտության հեղինակ Անդրեա Միրանդան: Նրա կարծիքով օրական 3 բաժակ սուրճը կխթանի սրտի առողջությանը, սակայն դրանից ավելին կարող է վնասարար լինել:

Այնուամենայնիվ գիտնականները վստահ չեն թե հայտնի ըմպելիքի մեջ որն է օգտական բաղադրիչը՝ կոֆեինը, թե նախկինում հայտնաբերված հակաօքսիդային բաղադրիչները:

.

Հետազոտությանը մասնակցել են գրեթե 4400 մարդ, իսկ արդյունքները հրապարակվել են Սրտի ամերիկյան ասոցիացիայի ամսագրում:

Նրաք, ովքեր օրական խմում են ավելի քան երեք գավաթ սուրճ ունեն լավագույն միավորները: Սակայն սա չի նշանակում, որ ավելի և ավելի շատ սուրճի օգտագործումը կկրճատի օրգանիզմի կալցիումը:

Նույն խմբի կողմից նախկինում արված հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճը նպաստում է օրգանիզմում արյան ճնշման չբարձրանալուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: