Կարկանդակի բաղադրատոմս
դիտումներ: 3749
Պատրաստումը
Խմորը հունցել ու դնել սառնարանը 1 ժամով, ապա հանել ու դրանից գնդեր առանձնացնել, որոնք կա՛մ կարելի է գրտնակել, կա՛մ պարզապես ձեռքով տարածել, վրան ալյուր շաղ տալ, մեջտեղը միջուկը դնել, եզրերն ամրացնել ու ձեթի մեջ տապակել երկու կողմից:
Միջուկի համար կարելի է թե՛ միս, թե՛ կարտոֆիլ և թե՛ ոսպ օգտագործել: Ի դեպ, ոսպով կարկանդակները հատկապես գնահատում են մանկապարտեզահասակ երեխաները: Դրա համար պետք է ոսպը լավ խաշել, սոխառած անել առանձին, ավելացնել խաշած ոսպին, համեմել աղ ու պղպեղով, ցանկության դեպքում՝ բահարով ու կանաչիով (սազում է համեմը):
Բարի ախորժակ: