Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի, Ռուսաստան և Իրանի նախագահները հանդիպում կունենան


  
դիտումներ: 627

Սույն թվականի ապրիլի 4-ին մայրաքաղաք Անկարայում սիրիական խնդրի քննարկման նպատակով տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահերի` Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողնի և Հասան Ռոուհանիի հանդիպումը:

Ինչպես փոխանցում է թուրքական «Անադոլու» լրատվական գոծակալությունը, Թուրքիայի նախագահի վարչակազմից հայտնել են, որ երեք երկրների առաջնորդների հանդիպման նախօրեին` ապրիլի 3-ին, Անկարայում կանցկացվի ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը:

Նիստը կղեկավարեն Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Քննարկումերի թեման լինելու է ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր լայն շրջանակը: Նիստի մասնակիցները քննարկելու են նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգում առկա հարցեր:

Հաղորդվում է, որ աշխատանքեր են տարվում Թուրքիայի և Իրանի նախագահների երկկողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: