Հայերեն   English   Русский  

Իսպանիայի իշխանությունները մեկնաբանել են Պուչդեմոնին ազատ արձակելու Գերմանիայի դատարանի որոշումը


  
դիտումներ: 419

Իսպանիայի կառավարությունը մեկնաբանել է Գերմանիայի Շլեզվիգ քաղաքում Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին 75 հազար եվրո գրավի դիմաց ազատ արձակելու դատարանների որոշումը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է El Pais պարբերականը` վկայակոչելով աղբյուրներին:

«Կառավարությունը համոզված է, որ Իսպանիայի դատական համակարգը ամենաճիշտ միջոցները կձեռնարկի այս նոր հանգամանքների կապակցությամբ մեր երկրի օրենքներին հետևելու համար», - ասել է պարբերականի աղբյուրը:

Բացի այդ նշվել է, որ իսպանական իշխանությունները միշտ ընդգծում են, որ իրենք հարգում են դատարանների որոշումները` անկախ այն հանգամանքից դա իրենց դուր է գալիս, թե ոչ:

Ավելի վաղ գերմանական դատարանը որոշում էր կայացրել 75 հազար եվրոյի չափով գրավի դիմաց ազատ արձակել Պուչդեմոնին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: