Հայերեն   English   Русский  

Որակի ապահովման 4-րդ ֆորումում զեկույցներ կներկայացնեն միջազգային հեղինակավոր փորձագետներ


  
դիտումներ: 2483

Ապրիլի 16-17-ին տեղի կունենա որակի ապահովման շահակիցների 4-րդ ֆորումը, որը կկրի «Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագիրը։

Որակի ապահովման ֆորումը, ինչպես և նախորդ տարիներին,հատուկ հյուրեր է ունենալու արտերկրից։ Այս անգամ հայաստանյան կրթական հանրությանըոլորտի արդիական խնդիրների վերաբերյալմիջազգային լավագույն փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները կներկայացնենՆիդեռլանդների Թվենթեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի (CHEPS) ավագ գիտաշխատող, ներկայում Դանիայի բարձրագույն կրթության համակարգում արդյունավետության վրա հիմնված պայմանագրերի համակարգի ներդրմանը և մշտադիտարկմաննաջակցող փորձագետԴոնալդՎեսթերհեյդենը և Միացյալ Թագավորության Բորնմութի համալսարանի դոցենտ, կրթության կառավարմանը նվիրվածութ գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ Ջենիֆեր ԱնՄունը։

Երկու մասնագետներն էլ կրթության ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեն։

Դոնալդ Վեսթերհեյդենը ֆորումի շրջանակներում երկու զեկույց կունենա։ Նախ՝ կխոսի «Թափանցիկությունը մասնագիտական կրթության ոլորտում․ կրթության կառավարման նոր մոտեցումների անհրաժեշտություն։ Արդյունավետության ցուցիչների վրա հիմնված պայմանագրերի համակարգի ներդրում» թեմայով։ Անդրադարձ կկատարվի թափանցիկության ապահովման գործիքներին՝ այդ թվում ևհավատարմագրմանը, կհիմնավորվի, թե ինչու է կարևոր թափանցիկությունը և ինչ ազդեցություն կարող է ունենալ բարձրագույն կրթության վրա։ Կքննարկվի նաև, թե արդյունավետության վրա հիմնված պայմանագրերի ներդրումն ինչպիսի որակական փոփոխություններ կարող է առաջացնել։

Վեսթերհեյդենն իր երկրորդ զեկույցում կանդրադառնա «Նախաբակալավրական մասնագիտական կրթության դերը գիտելիքահենք տնտեսությունում» թեմային։

Նշենք, որ նախաբակալավրական մասնագիտական կրթությունը, որը ներառված է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում,նորույթ է հայաստանյան կրթական համակարգի համար։

Իսկ Ջենիֆեր Ան Մունըզեկույց կներկայացնի «Կրթական ծրագրերի բարելավում․ ՄԿԾ-ների և մոդուլների մշակում ոլորտային նկարագրիչների համատեքստում» թեմայով՝ անդրադառնալով ոլորտային նկարագրիչների մշակմանը, որակի ապահովման և գնահատման չափանիշների փոխկապակցմանը, որակի ապահովման և ՈԱՇ-ի կապին և այլն։

Միջազգային փորձագետների զեկույցներից հետո տեղի կունենա քննարկում ևհարցուպատասխան ֆորումի մասնակիցների հետ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: