Հայերեն   English   Русский  

Դատարանը հրապարակեց Նորք-Մարաշի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի զենք գնելու մասին հեռախոսազրույցը


  
դիտումներ: 647

Հեռախոսազրույցի ընթացքում լսվում է «ՏՏ» և «Մակարով» տեսակի ատրճանակների, Կալաշնիկովի գնդացրի և դրանց փամփուշտների ու այլ զենքերի, ռազմամթերքի գների վերաբերյալ խոսակցությունը:

«Արմենպրես»-ը կից ներկայացնում է հեռախոսազրույցի մի հատվածը:

Ըստ մեղադրական եզրակացության` Հակոբ Հակոբյանը, Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել ու իրեն իրացնել, չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթման փորձի ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:

Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբզավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործելՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության,Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանցմեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանըմասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմիցապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու,փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: