Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփը դավաճանության պատճառով սիրավեպի սկզբում լքել է Դոնալդ Թրամփին


  
դիտումներ: 1258

Թեև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դավաճանությունների թեման չի հեռանում թերթերի էջերից, առաջին տիկին Մելանիա Թրամփը շարունակում է հաստատուն լռություն պահպանել: Գրում է Spletnik.ru-ն:

Լրագրող Ռոնալդ Քեսլերը, հետքրքրվելով նախագահական ընտանիքի կենսագրությունով, պարզել է, որ ժամանակին Մելանիան, կասկածելով Դոնալդի հավատարմությանը, դադարեցրել է իրենց հարաբերությունները: Իր գրքում Քեսլերը պնդում է, որ Դոնալդի և Մելանիայի անձնական պատմության այս էջը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ նրանք դեռևս ամուսնացած չեն եղել:

1998 թ. Նյու Յորքի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում ամերիկացի միլիարդատեր Թրամփը մոտեցել է սլովենացի մոդել Քնավսին (Մելանիայի աղջկական ազգանունը) և խնդրել նրա հեռախոսահամարը: Նա հրաժարվել է, սակայն վերցրել է Թրամփի այցեքարտը և հետագայում անձամբ զանգել նրան: Այդպես էլ զույգի սիրավեպը սկսվել է:

Սակայն մի օր Թրամփի առանձնատուն գնալով` Մելանիան այնտեղ հանդիպել է Դոնալդի նախկին ընկերուհուն` մոդել Կառա Յանգին:

«Միջադեպից հետո Մելանիան լքել է Թրամփին և ասել. «Ինձ նրա միլիարդավոր դոլարները չեն հետաքրքրում: Ես հեռանում եմ »: Ապա զանգահարել է Մար-ա-Լագո նստավայր և խնդրել աշխատակազմին ուղարկել իր հագուստը: Մելանիայի արձագանքը մեծ տպավորություն է գործել Դոնալդ Թրամփի վրա և նա որոշել է վերադարձնել խանդոտ ընկերուհուն», - գրել է Քեսլերը իր գրքում:

Հիշեցնենք, որ Սպիտակ տունը բազմիցս հերքել է այլ կանանց հետ նախագահի կապերի մասին լուրերի ճշմարտացիությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: