Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն ռուս գործարարների և պաշտոնյաների պատժամիջոցների ցանկում է ներառել


  
դիտումներ: 576

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին նշվել է գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ այդ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են գործարար Օլեգ Դերիպասկան, սենատոր Սուլեյման Քերիմովը, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, ՎՏԲ-ի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը և «Զենիթ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն:

Նշվել է նաև ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում հայտնվել են Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Բացի այդ պատժամիջոցներ են սահմանվել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի դեմ:

Հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում ընդհանուր թվով 7 ռուս գործարար, 17 ռուս պաշտոնյա և 12 ընկերություն է ներառվել:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սպիտակ տունն ապրիլի 6 կարող է հայտարարել ռուսների դեմ սահմանված պատժամիջոցների մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: