Հայերեն   English   Русский  

​Կայացել է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը


  
դիտումներ: 395

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Դոնբասում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) առաքելությանը:

«Թուրքիան աջակցում է Դոնբասի օկուպացված հատվածում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը՝ դրան մասնակցելու պատրաստակամություն հայտնելով»,- նշված է հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահը թուրքական կողմին տեղեկացրել է Դոնբասում տիրող իրավիճակին: Բացի այդ, բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են երկրների միջև Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 7-րդ նիստի նախապատրաստական աշխատանքին:

«Քննարկվել են նաև առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմանի համագործակցության խորացման առանցքային ուղղությունները, ինչպես նաև էներգետիկ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի, Թուրքիայի և Կատարի միջև եռակողմ համագործակցությանը»,- հավելել են մամուլի ծառայությունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: