Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական Զինված ուժերը գնդակոծել են Բաղանիս գյուղի արոտավայրերը


  
դիտումներ: 617

Ապրիլի 8-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի արոտավայրերի ուղղությամբ:

NEWS.am–ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտ 16.30–ին. «Գնդակոծել են արոտավայրը։ Արդունքում՝ մեկ կով սատկել է, 2 մոզի հարկադիր սպանդի է ենթարկվել»,–նշել է գյուղապետը։ Նրա խոսքով, գնդակոծությունը տևել է շուրջ 5 րոպե։ Գիշերը և ցերեկը հանգիստ է եղել։

«Ընդհանուր առմամբ, 2018 թվականը բավականին հանգիստ է սկսվել և այդպիսի միջադեպեր վաղուց չէին եղել»,–հավելել է նա։

Նշենք, որ Տավուշի մարզից բացի ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Նախիջևանի հետ սահմանին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: