Հայերեն   English   Русский  

Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել


  
դիտումներ: 1500

2018 թվականի ապրիլի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:

Տվյալ նյութերի հիման վրա ս.թ. ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով /Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Տարվում է նախաքննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: