Մերկելը բացառել է Սիրիայում ռազմական գործողություններին Գերմանիայի մասնակցությունը
դիտումներ: 740
«Գերմանիան այստեղ ռազմական մասնակցություն չի ցուցաբերի», - ասել է Մերկելը:
Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակմանը արձագանքելու հարցում համակարգված գործել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության նիստ կանցկացնի, որի շրջանակներում կքննարկվի Սիրիայում ռազմական գործողություններին Մեծ Բրիտանիայի մասնակցության հարցը: