Հայերեն   English   Русский  

​Տավուշում ականի պայթյունից 3 մարդ է վիրավորվել


  
դիտումներ: 342

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի տարածքում:

Ականի պայթյունից ծանր վիրավորվել է երեք հոգի՝ երկու տղամարդ և մի կին՝ 36-ից 40 տարեկան: Նրանք գնացել էին դաշտ՝ սինդրիկ հավաքելու, որտեղ էլ տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Վիրավորները տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ: Նրանց վիրահատել են: Վիրավորներից երկուսն ամուսիններն են, մեկն էլ՝ նրանց բարեկամներից: Հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանի խոսքով, վիրավորների վիճակն այս պահին բավարար է: Գլխավոր բժշկի խոսքով, վիրավորներին Երևան տեղափոխելու կարիք չկա: Նրանց հետագա բուժումը ևս կշարունակվի Բերդի հոսպիտալում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: