Հայերեն   English   Русский  

​Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կոչով են հանդես եկել


  
դիտումներ: 922

Արքայազն Հարրին և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը կոչ են արել իրենց հարսանիքի կապակցությամբ բոլոր շահագրգիռ անձանց բարեգործական ծրագրերի մասնակցել: Այդ մասին զույգը համատեղ հայտարարություն է տարածել: Գրում է Russian.rt.com-ը:

«Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ... խնդրում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել տոնակատարությանը, հարսանեկան նվեր ուղարկելու փոխարեն ձեր ներդրումը բարեգործական կազմակերպության փոխանցել», - նշվել է զույգի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ արքայազնի և դերասանուհու հարսանիքը կարող է 45 մլն դոլար արժենալ:

Հիշեցնենք, որ զույդի հարսանեկան արարողությունը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 19-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: