Հայերեն   English   Русский  

Մերկելը ողջունել է Սիրիայի ուղղությամբ իրականացված հրթիռակոծությունը


  
դիտումներ: 624

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է Սիրիայի տարածքի ուղղությամբ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների իրականացրած օդային հարվածները: Համապատասխան հայտարարություն տարածել է Գերմանիայի Նախարարների կաբինետի մամլո ծառայության թվիթերյան էջը: Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք ողջունում ենք, որ մեր ամերիկացի, բրիտանացի և ֆրանսիացի դաշնակիցները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, նման կերպ պատասխանատվություն են ստանձնել: Ռազմական հարվածը անհրաժեշտ և համաչափ էր, որպեսզի աջակցություն հայտնեինք քիմիական զենք կիրառելու միջազգային բոյկոտի արդյունավետությանը և հետագա խախտումները կանխելու նպատակով սիրիական ռեժիմը զգուշանա», - ասել է Մերկելը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբը չի արձանագրել Ֆրանսիայի մասնակցությունը Սիրիայի վրա հարձակմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: