ԱՄՆ-ն նոր հակառուսական պատժամիջոցներ կսահմանի
«Ռուսական պատժամիջոցները կուժեղացվեն: Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այդ մասին կհայտարարի երկուշաբթի: Դրանք ուղղակիորեն ուղղված կլինեն այն ընկերությունների դեմ, որոնք զբաղվում են Ասադի կողմից կիրառվող և քիմիական զենքի հետ կապված սարքավորումների և տեխնոլոգիաների մատակարարմամբ», - ասել է Հեյլին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ երկուշաբթի օրը` ապրիլի 16-ին, Սիրիայում իրավիճակի հետ կապված նոր պատժամիջոցներ են կիրառվելու Ռուսաստանի դեմ:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռակոծություններ են իրականացրել ի պատասխան Սիրիայի Դումայում ենթադրյալ քիմիական զենքի կիրառմանը: Սիրիական կողմը հարվածները համարում է ագրեսիայի ակտ: