Թուրքիան չի հրաժարվի Սիրիայի հարցի առնչությամբ Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությունից
Հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
«Մեր քաղաքականությունը ծառայում է լավ գործի: Դրանից ելնելով՝ մենք ընտրում ենք այն երկրները, որոնց հետ միասին հանդես գալու մտադրություն ունենք: Ով ճշմարտության կողմից է, մենք էլ նրանց հետ ենք: Եթե դա ծառայի Սիրիայի նկատմամբ մեր քաղաքականության շահերին, ապա մենք կգործենք ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի հետ»,- «NTV» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բոզդաղը՝ մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունները:
Բոզդաղը հավելել է, որ Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունը ինքնուրույն է և այն տարբերվում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Իրանի իրականացրած քաղաքականությունից:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 14-ին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի հրթիռակոծումը Ռուսաստանին և Թուրքիային բաժանել է: Թուրքիան ավելի վաղ այդ հարվածների առնչությամբ իր գոհունակությունն է հայտնել: Ռուսաստանը խստորեն դատապարտել է այն: