Հայերեն   English   Русский  

Ամանորյա դիմահարդարում. 5 նորաձև տարբերակ առաջատար մասնագետների կողմից


  
դիտումներ: 5945

Տարվա գլխավոր երեկոյին Ձեր կերպարի հիմնական բաղկացուցիչներից է ամանորյա դիմահարդարումը:

Հետևեք մասնագետների խորհուրդներին




Տարբերակ 1

Ամանորյա դիմահարդարում

Կոպերի վրա ոսկեգույնի երանգների ստվերաներկ քսեք, իսկ աչքի ծալվող մասում կրեմագույն ստվերաներկ ավեացրեք: Մուգ կապույտ գույնի աչքերի գծաներկի միջոցով բարակ գիծ տարեք թարթիչներին որքան հնարավոր է մոտ: Սա Ձեր աչքերին կտա առավելագույն խորհրդավորություն: Դիմահարդարումը ամփոփեք թարթիչների սև, ծավալ հաղորդող ներկի (тушь) միջոցով: Իսկ շուրթերի համար ընտրեք հյութալի ` հասած բալի կամ վարդագույնի երանգներով շրթներկ:





Տարբերակ 2


Ամանորյա դիմահարդարում

Եթե սիրում եք ընդգծել Ձեր աչքերը, այս տարբերակը դիմահարդարման համար իդեալական է: Սկզբում ընտրել հիմքային կրեմ (тональный крем), որը լավագույնս համապատասխանում է ձեր մաշկին: Կրեմը քսեք մատներով` դեմքի կենտրոնից դեպի ծայրերը: Դեմքի օվալն ընդգծելու, օրինակ այտերը վիզուալ վերացնելու համար օգտագործեք մուգ գույնի դիմափոշի, որը կլինի ավելի մուգ, քան Ձեր կրեմը: Ֆիքսեք դիմահարդարումը դիմափոշու օգնությամբ: Այտերի վրա մի փոքր թափանցիկ երանգաքսուկ (румяна) քսեք: Նոր սեզոնին կրկին ակտուալ է աչքերն անկյունով գծաներկելը: Մասնագետն առաջարկում է ընտրել մուգ կապտավուն երանգ, որը կսազի Ձեր աչքերին: Վերին կոպերը խիստ ընդգծեք մուգ կապույտ մատիտով, իսկ սահմանը կարելի է ընդգծել վառ կապույտ ստվերաներկերով` հարթ վրձնի օգնությամբ:

Վրձինով հենց նույն այդ ստվերաներկով սլաքներ արեք աչքի վրա`մի փոքր աչքերը ձգելով: Իսկ թարթիչներն ավելի հարուստ տեսք կստանան ծավալ հաղորդող ներկի (тушь) միջոցով: Եթե ձեր հոնքներն ուղղումների կարիք չունեն, ապա օգտվեք դրանց համար նախատեսված հատուկ ներկերից (тушь): Անհրաժեշտության դեպքում hոնքերի ձևն ուղղեք մատիտի միջոցով, իսկ հետո քսեք այդ ներկը: Հարկ չկա խիստ ընդգծել շուրթերը, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած կլինի աչքերի վրա: Այս դեպքում իդեալական է շուրթերի բալզամը կամ նեյտրալ երանգը:

Տարբերակ 3


Ամանորյա դիմահարդարում

2015թ.-ի Ամանորյա դիմահարդարումը կարող է լինել հանգիստ, միաժամանակ` էլեգանտ:

Մաշկին քսեք հիմքային կրեմը սպունգի կամ վրձնի օգնությամբ, իսկ հետք դիմափոշի քսեք: Հոնքերը ներկեք հատուկ մատիտի միջոցով: Դրա գույնը պետք է լինի ձեր մազերի գույնից մի փոքր ավելի բաց: Շարժվող կոպի վրա քսեք բաց գույնի ստվերաներկ: Վերին կոպի վրա սև սլաքներ արեք աչքի մատիտիկամ հատուկ ներկերի միջոցով: Մատիտով ընդգծեք ներքևի թարթիչների անկյունների ողջ երկայնքը: Սլաքների պոչերը չպետք է հատվեն (նայեք նկարին), ավելի շուտ ներքում տարված գիծը պետք է զուգահեռ լինի վերևինին: Վերին կոպի անկյունները ներկեք մուգ ստվերաներկերով, իսկ ծալվող մասը դարչնագույն-բեժ գույներով: Թարթիչները սևով ներկեք: Այտոսկրերն ընդգծեք բնական գույնի երանգաքսուկով (румяна), իսկ շուրթերի համար օգտագործեք բեժ գույնի փայլ կամ շրթներկ:






Տարբերակ 4


Ամանորյա դիմահարդարում

Ամանորյա դիմահարդարման առաջին տարբերակը, ինչպես նկարում, սեքսուալ է և հիանալի է Smoothy Eyes-ի սիրահարների համար: Ստեղծեք իդեալական երանգ` քսելով հիմքային կրեմը դեմքի, կոպերի վրա: Սևով ներկեք աչքի վերին և ներքին անկյունները, ուրվագծեք փափուկ ապլիկատորի միջոցով: Մի վախեցեք անփույթ լինել, քանի որ դրանում է հենց այս տարբերակի շքեղությունը: Թարթիչները մուգ քսեք, մի քանի անգամ` առավելագույն ծավալ հաղորդելու համար: Հոնքերն ընդգծեք մատիտով, իսկ այտոսկրերը` բրոնզագույն երանգաքսուկով: Շուրթերի համար ընտրեք բեժ-վարդագույն շրթներկ` լաքի էֆֆեկտով:








Տարբերակ 5


Ամանորյա դիմահարդարում

Դասական այս red carpet look-ը իդեալական է ամանորյա գիշերվա համար: Շուրթերի կրքոտ կարմիր գույնը ընդհանուր կերպարը ավելի գրավիչ է դարձնում: Բարակ գծով ներկեք վերին և ներքին կոպերը` շրջանակի մեջ առնելով աչքի ներքին անկյունը` ինչպես նկարում: Մուգ ստվերաներկով ընդգծեք աչքի արտաքին անկյունները, իսկ աչքի վերին կոպի կենտրոնը շեշտեք ավելի բաց երանգներով: Աչքերը հարդարելիս վերջին կարևոր մասը` թարթիչներն ընդգծեք` դրանց ծավալ հաղորդելով: Քսեք այն` կարծես թարթիչները դեպի արտաքին անկյուններն ուղղելով: Եվ միայն հետո քսեք հիմքային կրեմը` դեմքի կենտրոնից դեպի անկյունները: Ժամանակակից էֆֆեկտ ստանալու համար շրթներկը մատների ծայրերով քսեք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: