Հայերեն   English   Русский  

Բրիտանացիներն այժմ օրական խմում են 95 մլն բաժակ սուրճ


  
դիտումներ: 670

Ըստ ստերեոտիպերի բրիտանացիները նախնտրում են ըմպելիքների այլ տեսակներ, սակայն Բրիտանական սուրճի ասոցիացիայի կողմից ներկայացվում է ամենևին այլ պատկեր:

BCA-ը հայտնաբերել է, որ այժմ Մեծ Բրիտանիայում օրական սուրճի սպառման ցուցանիշը աճել է հասնելով 95 մլն բաժակի, 2008թ-ին այդ ցուցանիշը չի գերազանցել 70 մլն-ը:

Վերջին 10 տարիների ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է 25 մլն-ով:

Հետազոտություն է արվել նաև Բրիտանիայում տնտեսագիտության և բիզնեսի հետազոտությունների կենտրոնի կողմից, որին մասնակցել են Բրիտանիայում շուրջ 2000 մեծահասակներ:

Պարզվել է, որ հարցվածների գրեթե մեկ երրորդը ասել է, որ իրենք ընդհանրապես սուրճ չեն խմում, իսկ նրանցից 6 տոկոսը նշել է, որ խմում է 6 գավաթ և ավելի: Արդյունքում պարզվել է, որ մեկ անձը միջինում օրական խմում է 2 բաժակ սուրճ:

Այսպիսով այսուհետ կարելի է ասել, որ բրիտանացիները, ովքեր մինչ այս հայտնի էին իրենց թեյի նախընտրությամբ, այժմ խմում են մեծ քանակությամբ սուրճ, իսկ նրանց 65 տոկոսը սուրճը ճաշակում է տանը, 25 տոկոսը՝ աշխատանքի վայրում, իսկ մնացածները խանութներում, բարերում և ռեստորաններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: