Հայերեն   English   Русский  

54 տարեկան հասակում մահացել է միլիոնատեր Մեթյու Մելոնը


  
դիտումներ: 1225

Միլիոնատեր և գաղտնի ներդրումներ կատարող Մեթյու Մելոնը մահացել է:

Այս մասին հայտնում է The Telegraph News-ը: Հավաստի աղբյուրների հաղորդմամբ միլիոնատերը մահացել է Մեքսիկայի Քանկուն քաղաքի վերականգնողական կենտրոնում:

Նրա զարմիկը Փիթեր Ստեֆեիչը այսօր հաստատել է Մելոնի մահը, սակայն հրաժարվել է տրամադրել մանրամասներ դեպքի առիթով:

Մելոնը, ով եղել է Jimmy Choo ապրանքանիշի հիմնադիր Թամարա Մելլոնի ամուսինը և ապրում էր երկրորդ կնոջ՝ նորաձևության դիզայներ Նիկոլ Հանլիի և երեք երեխաների հետ, պայքարել է ցավազրկողներից կախվածության դեմ:

Մելոնը ծնվել է Նյու Յորքի բանկիրներ Մելոնի և Դրեքզելի ընտանիքում և ապա միլիոններ կուտակել գաղտնի ներդրումների շնորհիվ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: