Հայերեն   English   Русский  

Պոմպեոն հանդիպել է Կիմ Չեն-ի հետ


  
դիտումներ: 320

ԿՀՎ-ի նախկին ղեկավար և ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Մայք Պոմպեոն ապրիլի 1-ին` կաթոլիկական Զատկի շաբաթավերջին հանդիում է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին հայտնում է The Washington Post պարբերականը` հղում անելով երկու տարբեր աղբյուրների: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` Պոմպեոյի և Կիմ Չեն Ընի բանակցությունների անհրաժեշտություն առաջացել է երկու երկրների ղեկավարների ապագա հանդիպման նախապատրաստման համար: Նշվում է, որ քաղաքական գործիչների գաղտնի բանակցությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Պոմպեոն ներկայացվել է որպես պետքարտուղարի պաշտոնի թեկնածու:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Սպիտակ տունը հերքել է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների անձնական զրույցը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: