Թուրքիայի փոխվարչապետը Հունաստանին մեղադրել է միջազգային իրավունքի նորմերի խախտման մեջ
Վերջիններս Հունաստան էին փախել Թուրքիայում 2016 թ-ի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Մեղադրանքներով հանդես է եկել Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
«Հունաստանը խախտել է միջազգային խրավունքը՝ չհամաձայնվելով Թուրքիային վերադարձնել 2016 թ-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասնակցության մեջ կասկածվողներին: Մենք Հունաստանին կոչ ենք անում նաև դադարեցնել սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որպեսզի խուսափենք Էգեյան ծովում գտնվող կղզիների տարածքում անցանկալի միջադեպերից»,- նշել է Բեքիր Բոզդաղը:
Թուրքիան վերջիններիս մեղադրում է քրեական օրենսգրքի վեց հոդվածների խախտման, այդ թվում՝ երկրի նախագահի նկատմամբ մահափորձի, կառավարության, խորհրդարանի, սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ: