Հայերեն   English   Русский  

Պեսկովը` Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին


  
դիտումներ: 693

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք Մոսկվան հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և որ ամենակարևորն է, հուսով ենք, որ այդ ամենը տեղի է ունենում օրինականության շրջանակներում», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքերը:

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ այսօր տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում Ռուսաստանի նախագահը շնորհավորել է իր հայ գործընկերոջը Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: