Հայերեն   English   Русский  

Ալինա Կաբաևան աջակցում է Արմեն Ջիգարխանյանին


  
դիտումներ: 1567

Ալինա Կաբաևայի բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արմեն Ջիգարխանյանին և նրա թատրոնին: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Մենք ցանկանում ենք բարձրացնել թատրոնը: Այժմ հովանավորների ենք ներգրավում: Օրինակ, Ալինա Կաբաևայի հիմնադրամն օգնում է Արմեն Բորիսովիչին: Շնորհակալություն նրանց: Նրանք Ջիգարխանյանի հետ երկարատև ընկերություն են անում: Հիմնադրամը միջոցներ է հատկացնում նոր ներկայացումների բեմադրման համար», - պատմել է Ջիգարխանյանի ընկեր, գործարար Արթուր Սողոմոնյանը:

Ալինա Կաբաևայի հիմնադրամի մամուլի քարտուղար Ելենան հաստատել է Սողոմոնյանի խոսքերը:

«Ալինա Կաբաևայի հիմնադրամն իսկապես օգնել է Ջիգարխանյանի թատրոնին ներկայացումներ կազմակերպել: Բայց մենք օգնում ենք ոչ այն պատճառով, որպեսզի այդ մասին գրեն: Մենք դա չենք գովազդում », - գրում է «Комсомольская правда» թերթը:

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ամուսնալուծությունից հետո Արմեն Ջիգարխանյանը հայտարարել էր, որ կինը խաբեությամբ յուրացրել է իր փողերը և մոսկովյան երեք բնակարանները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: