Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
«Ազգայնական շաժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ բանակցությունների ընթացքում մենք քննարկել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը»,- ասել է նախագահ Էրդողանը:
Վերջինս հավելել է, որ Թուրքիայում սկսվում է ընտրությունների նախապատրաստման իրավական գործընթաց: Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մանրամասնել, թե ինչով է պայմանավորված արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Սիրիայում և տարածաշրջանում, հիմնականում՝ Սիրիայում և Իրաքում, պատմական կարևոր իրադարձությունները «Թուրքիային դրդում են քաղաքական անորոշության վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»: Էրդողանի հայտարարությունից հայտնի չէ, թե ինչ է «քաղաքական անորոշությունը» նշանակում:
Ապրիլի 17-ին Բահչելին հանդես է եկել 2018 թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով: Ավելի վաղ նախատեսված էր ընտրություններն անցկացնել 2019 թ-ի նոյեմբերի 3-ին, ինչից հետո պետք է ուժի մեջ մտնեին նախագահական համակարգի մասին դրույթները, որոնք ընդունվել էին 2017 թ-ի ապրիլին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ: