Հայերեն   English   Русский  

Տավուշում ականի պայթյունից տուժածները դուրս կգրվեն հոսպիտալից


  
դիտումներ: 424

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի տարածքում ականի պայթյունից վիրավոր անձինք առաջիկա օրերին դուրս կգրվեն Բերդի հոսպիտալից:

Այդ մասին «Անկախին» հայտնել է հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանը: Նա ասել է, որ վիրավորների վիճակը լավ է, նրանք ապաքինվում են: «Մեկ ամիս անց մոտավորապես կսկսենք նաև նրանց պրոթեզավորման գործընթացը»,-նշել է հոսպիտալի բժիշկը:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել սահմանամերձ Այգեձորում: Սինդրիկ քաղելու նպատակով դաշտ գնացած երեք անձ վիրավորվել էր ականի պայթյունից: Վիրավորները Այգեձորի բնակիչներ ՝ 36-ամյա Նվեր Ճ-ն է, 32-ամյա Աստղիկ Պ-ն և 37-ամյա Արամ Դ-ն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: