Հայերեն   English   Русский  

Իրավապաշտպան ՀԿ-ն դատախազությունից պահանջում է գործ հարուցել քաղաքացիների գույքը դիտավորությամբ վնասող ոստիկանների նկատմամբ


  
դիտումներ: 1512

2018 թվականի ապրիլի 21-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ոստիկանության աշխատակիցները հարվածում են փողոցում կանգ առած ավտոմեքենային ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակով, փորձելով կոտրել ավտոմեքենայի դուռը և պատուհանները։

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության աշխատակցի կողմից նման անօրինական քայլերը և կոչ անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել քաղաքացու գույքի դիտավորությամբ վնաս հասցնող ոստիկանների նկատմամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: