Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱՆ․ Տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելն առաջացնում է քրեական պատասխանատվություն, եթե․․․


  
դիտումներ: 2137

ՀՀ արդարադատության նախարարությունը ևս մեկ ծանուցում է տարածել՝ ուղղված ընթացող բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիներին։ Հայտարարությունում ասվում է․

«Տրանսպորտային ուղիների արգելափակումը կարող է խաթարել շտապ օգնության, հրշեջ ծառայության, ոստիկանության, գազի վթարային ծառայության և այլ հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելը, եթե այդ արարքի արդյունքում մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացել է խոշոր վնաս, առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիներին պարբերաբար կտեղեկացնի հավաքներին առնչվող օրենսդրական այլ կարգավորումների մասին»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: