«Մեծ յոթնյակի» երկրները կշարունակեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը
դիտումներ: 786
«Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստա Ֆրիլանդը և «Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարները կրկին հաստատել են մեր ընդհանուր հարգանքը միջազգային կարգին` հիմնված կանոնների վրա` այդ թվում տարածքային ինքնիշխանության: Պատժամիջոցներն Ռուսաստանի դեմ կիրառվել են Ուկրաինայում անընդունելի գործողությունների պատճառով», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ռուսական կողմի վրա ճնշումն ուժեղացնել: Ընդ որում` նա նաև նշել էր, որ չի կարելի փակել ՌԴ-ի հետ երկխոսության ալիքը: