Հայերեն   English   Русский  

Վրաստանում առևանգված ադրբեջանցի լրագրողին վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել


  
դիտումներ: 503

Ադրբեջանում Շեքիի վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել Վրաստանում առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

Դատական նիստի ընթացքում դատավորը մերժել է բոլոր 14 պաշտպանական միջնորդությունները:

Դատարանը լսել է նաև տուժած ճանաչված սահմանապահ ծառայության ենթասպա Գաֆուր Մամեդովի վկայությունը: Սակայն, պատասխանելով Մուխթարլըի և նրա փաստաբանի հարցերին, Մամեդովը հակասական վկայություններ է տվել: Դատավորներին դիմելիս Մուխթարլըն ասել է, որ մարդ այլ կենդանի էակներից տարբերվում է խիղճ ունենալով՝ դատավորներին չոր անելով որոշում կայացնելիս խղճով առաջնորդվել: Սակայն դատարանը, ի վերջո, դատավճիռն ուժի մեջ թողնելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Աֆղան Մուխթարլըն Թբիլիսիի կենտրոնից առևանգվել է Վրաստանի ոստիկանների կողմից 2017 թվականի մայիսի 29-ին և տեղափոխվել է Ադրբեջան: Հաջորդ օրը նա ձերբակալվել է 10 հազար եվրո մաքսանենգության, սահմանապահին հակազդեցություն ցույց տալու և սահմանն ապօրինի կերպով հատելու մեղադրանքների հիման վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: