Սիրիայում ռուսական Су-30СМ կործանիչ է կործանվել.
դիտումներ: 257
«Մայիսի 3-ին մոսկովյան ժամանակով 9:45-ին Հմեյմիմ ավիաբազայից իրականացված թռիչքից հետո Միջերկրական ծովի վրա բարձրություն վերցնելու ընթացքում ռուսական Су-30СМ կործանիչ է կործանվել», - նշվել է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էր դառնալ շարժիչի մեջ թռչուն ընկնելը:
ՌԴ ՊՆ-ից հստակեցրել են, որ կործանիչի ուղղությամբ կրակ չի բացվել:
Տարածված տեղեկությունների համաձայն` անձնակազմի ղեկավար եղել է մայոր Ալբերտ Դավիդյանը: