Հայերեն   English   Русский  

Քլոե Քարդաշյանի հարազատները դեռևս կատաղած են Տրիստան Թոմփսոնի դավաճանության պատճառով


  
դիտումներ: 1085

Չնայած այն հանգամանքին, որ Քլոե Քարդաշյանը նորածին դստեր հետ միասին այժմ բավական հեռու է գտնվում հարազատներից (նա շարունակում է Քլիվլենդում բնակվել, իսկ ընտանիքը` Կալաբասասում), այնուամենայնիվ լիարժեք աջակցություն ստանում է ընտանիքի անդամներից: Գրում է Spletnik.ru-ն:

Իսկ դա այժմ ծայրաստիճան կարևոր է Քլոեի համար հատկապես այն տեղեկության տարածումից հետո, որ սիրելին` Տրիստան Թոմփսոնը, դավաճանել էր նրան հղիության ընթացքում: Այդ տեղեկությունն իսկական ցնցում էր դարձել Քլոեի համար և վաղաժամ ծննդաբերության հանգեցրել: Ու թեև Քլոեին հաջողվել էր առողջ դուստր լույս աշխարհ բերել, նա չի կարողացել մոռանալ և համակերպվել երեխայի հոր դավաճանության փաստի հետ:

Քլոեին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ հեռուստաաստղի ընտանիքի անդամները ևս դեռևս չեն ներել Տրիստանին դավաճանության համար և խիստ զայրացած են նրա վրա:

«Քլոեի քույրերը և նրանց մայրը` Քրիսը, դեռևս խիստ զայրացած են, ու թեև կրքերը որոշ չափով հանդարտվել են, նրանք նման վերաբերմունք Տրիստանից չէին սպասում», - ասել է աղբյուրը:

Աղբյուրի խոսքով` հենց Քլոեն իրեն ամբողջովին նվիրել է դստեր` Թրուի, խնամքին և փորձում է մոռանալ նախկին սիրելիի դավաճանության մասին:

«Քլոեն փորձում է կենտրոնանալ դրական պահերի վրա: Նրան դուր է գալիս մայրիկ լինելը: Նա հիասքանչ դուստր է դաստիարակում և անում ամեն ինչ, որպեսզի դուստրը և անձամբ ինքը առողջ լինեն` ինչպես բարոյապես, այնպես էլ ֆիզիկապես», - եզրափակել է աղբյուրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: