Հայերեն   English   Русский  

ՀՅԴ խմբակցության քարտուղարը Արմենուհի Կյուրեղյանը կլինի


  
դիտումներ: 513

ՀՅԴ խմբակցության քարտուղարը Արմենուհի Կյուրեղյանն է:

Այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելու մասին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նամակին՝ Ռուստամյանը նշեց.

«Լևոն Տեր-Պետրոսյանն է ակտիվացել այդ թեմայի հետ կապված: Փորձում են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել: Պատգամավորի սահմանադրական իրավունքի մասին` այո, Աղվան Վարդանյանը առաջնորդվել է իր համոզումով, չի մասնակցել քվեարկությանը և առաջնորդվել է իր խղճով` վայր է դրել մանդատը»,- ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով՝ ոմանք ՀՅԴ ավանդույթներից ցնցումների մեջ են ընկնում:

«Մեր ավանդույթների շնորհիվ է, որ այս կուսակցությունը 128 տարի մնացել է: Մենք վարվել ենք մեր կուսակցության ներքին կանոններով: Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելը չի հակասում Սահմանադրությունը»,- ասաց Ռուստամյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: