Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը


  
դիտումներ: 598

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության հրաժարականից հետո առաջարկել է Պետական դումային վարչապետի պաշտոնում դիտարկել Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը: Համապատասխան հայտարարություն հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 83 և 111 հոդվածների «ա» կետի համաձայն` նախագահն առաջադրել է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում Պետական դումայի համաձայնությունը ստանալու համար», - նշվել է տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը կարգադրել է հրաժարական տված կառավարությանը աշխատել մինչև նոր կաբինետի ձևավորումը:

Մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինը 4-րդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: