Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը կրկնօրինակել է 45 տարվա վաղեմության Շերի կերպարը. Լուսանկարներ


  
դիտումներ: 1266

Օրեր առաջ 37-ամյա Քիմ Քարդաշյանը հանդիպել է համադասարանցիների հետ, որպեսզի նշի դպրոցն ավարտելու 20-ամյակը: Պետք է նշել, որ այդ իրադարձությունը Քիմը համադասարանցիների հետ որոշել է ինչպես հարկն է նշել և այդ առիթով աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերի համերգին ներկա գտնվելու նպատակով Լաս Վեգաս են մեկնել: Գրում է Spletnik.ru-ն:

Համադասարանցիների հետ հանդիպման համար Քիմը չափազանց գրավիչ և համարձակ կերպար էր ընտրել: Ռեփեր Քանյե Ուեսթի կինը մարմինն ընդգծող, խորը լանջաբացվածքով սև կարճ տոպ էր ընտրել, որը համադրել էր լայն տաբատով և մորթյա օձիքով երկար բաճկոնի հետ: Քիմը նախընտրել էր կերպարն ավարտել Yeezy ապրանքանիշի թափանցիկ բոկոտիկներով, բաց երանգի պայուսակով և վառ փիրուզագույն աքսեսուարներով:

Դիմահարդարման հարցում ռեալիթի շոուների աստղը նախապատվություն էր տվել աչքերն ընդգծելուն: Իսկ հագուստն, ինչպես ավելի ուշ պարզվել է, եղել է երգչուհի Շերի 1974թ. համերգի ընթացքում ներկայացած կերպարի կրկնօրինակը: Ամենայն հավանականությամբ, Շերի մեծ երկրպագուն լինելով` Քիմը որոշել է նման կերպ հարգանքի տուրք մատուցել երգչուհուն և իր համար հատուկ երգչու հագուստից պատվիրել:

Ким Кардашьян скопировала образ Шер, продемонстрированный певицей почти 45 лет назад

Ким Кардашьян

Ким Кардашьян

Шер





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: