Հայերեն   English   Русский  

Նախազգուշացնեմ ժողովրդին՝ հիասթափություն է լինելու. Նիկոլայ Ծատուրյան


  
դիտումներ: 1589

«Սա հեղափոխություն չէր: Հեղափոխության ժամանակ փոխվում են կարգերը, իսկ Հայաստանում տեղի ունեցածը հեղաշրջում էր»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դրամատուրգ Անահիտ Աղասարյանը:

«Մենք ապրում էինք ստի մթնոլորտում, որը որպես ճշմարտություն էր ներկայացվում: Այդ մթնոլորտում մենք, մտավորականները, զգում էինք անհույս և անօգնական ու անզոր որևէ բան փոխելու: Ես շնորհակալ եմ մեր երիտասարդներին: Սա երևի առաջին դեպքն է, երբ ավագ սերունդն այսպես խոնարհվում է երիտասարդների առաջ»,- ասաց դրամատուրգը:

ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանն իր հերթին նշեց, որ ժողովրդի համբերության, ավելին՝ արհամարհանքի բաժակը լցվել էր: 6 թոռ ունեցող նախկինում ռեժիսորը բազմիցս է իրեն հարց տվել, թե ինչ է թողնելու նրանց: Այժմ նա գտնում է, որ հույս կա:

« Նախազգուշացնեմ ժողովրդին՝ հիասթափություն է լինելու: Կասեն՝ «սա՞ էր էր Նիկոլի արածը, ռոճիները իջան, թոշակը իջավ»: ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ Նիկոլին քայքայվածի կարգավիճակ տա: Ժողովրդին խնդրում եմ չհիասթափվել: Վախենում եմ Նիկոլի համար, այնքան գործ ունի նա անելու: Տեսեք, թե ինչպիսի վիճակում հայտնված երկրի ղեկն է նա ընդունում: Գիտե՞ք՝ քանի տարի է պահանջվում, որ, օրինակ, մեր աշխատավարձերը բարձրանան: Դրա համար առնվազն 3-4 տարի է պետք»,- ասաց պարոն Ծատուրյանը:

Ռեժիսորին շատ է հուզել այն տեսարանը, երբ քաղաքացիները լվանում էին Հանրապետության հրապարակը.«Այդպես ժողովուրդը դառնում է քաղաքացի: Իսկա յդ ֆեյսբուքյան գրառումները և այլն շատ զզվելի են: Այդտեղ մտածողությունը չի փոխվել»,- ասաց մտավորականը:

Խոսելով Մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականին՝ Ծատուրյանը չցանակցավ նշել, թե ում է հիմա տեսնում այդ պաշտոնում. «Ես գոհ էի Ամիրյանից: Բավական է հիշել «Մշակութային կանգառ» ծրագիրը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: