Լեհաստանի ավտոմայրուղին պատվել է շոկոլադով
Associated Press- ի հաղորդմամբ Արեւմտյան Լեհաստանի Wrzesnia եւ Slupca քաղաքների միջև Ա2 ավտոճանապարհի երկու ուղղություններով երթևեկությունը արգելափակվել է: Տեղի ունեցած վթարի հետևանքով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն բեռնատարի վարրորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղի ոստիկանության տվյալներով դեռևս հայտնի չէ տեղի ունեցած վթարի պատճառները: Վերջիններիս հաղոդմամբ մինչև մաքրման աշխատակիցների ժամանումը հեղուկ շոկոլադն արդեն բավականին տարածված է եղել դժվարեցնելով կատարվելիք աշխատանքները:
Չնայած այս ամենին Սլուփքաի հրշեջ բրիգադի ղեկավար Բոգդան Կովալսկին նշել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ վթարի վայրում փրկարարների և ոստիկանների դեմքերն ժպիտ չէր տեսել: