Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է զինծառայողների ծնողներին
Նա նշել է, որ առավոտյան իր մոտ է հրավիրել Գլխավոր շտաբի պետին և ԳՇ թիկունքային ապահովման ներկայացուցչին։
Նա կոչ է արել այս պահից սկսած զինվորների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, զինվորական կոշիկ, այն ամենը, ինչ պետությունը պարտավորված է տալ զինվորին։
ՀՀ վարչապետը հորդորել է դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ մամուլով հրապարակել իր հանձնարարականը չկատարելու որևէ դեպքի մասին տեղեկություննրեը՝ նշելով նաև զորամասը: Նա խոստացել է անմիջապես արձագանքել մամուլում տեղ գտած ցանկացած նման հրապարակման:
«Ստացել եմ հավաստիացումներ, ու վստահ եմ, որ այս խնդիրը կլուծվի», - ասել է ՀՀ վարչապետը:
Նա նաև վստահեցրել է, որ եթե հավաստիացումներից հետո պարզվի, որ խնդիրները չեն լուծվել, ապա հանձնարարականը չկատարողները անմիջապես կերթարկվեն պատասխանատվության: