Հայերեն   English   Русский  

​Գյումրին նոր քաղաքապետ է ընտրելու, տեսանյութ, լուսանկարներ


  
դիտումներ: 532

ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ՙԳյումրեցու ոգի՚ կուսակցության,

Հովհաննես Մարգարյան

այն բանի համար, որ 2016 թվականի Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Գյումրիում գործող հեռուստաընկերություններից 3-ի հեռուսատեթերով վճարովի եթերաժամի ընթացքում ցուցադրվել է ՙՃանաչիր՚ վերտառությամբ մի տեսանյութ, որում, ըստ Մարգարյանի և ներկայացված հայցի, նրան վիրավորում ու զրպարտում են, անվանելով թալանչի, գող և այլն:

Հովհաննես Մարգարյան

Դատարանը որոշում է կայացրել բավարարել հայցը և պատասխանող կողմին՝ ՙԳյումրեցու ոգի՚ կուսակցությանը հարկադրել նույն հեռուստաընեկերությունների երթերով հրապարակային ներողություն խնդրել:
Հովհաննես Մարգարյանը նաև հայտարարել է, քանի որ այս քայլը կատարվել է, որպեսզի ինքն ու իր թիմը քիչ քվեներ ստանան, հետևաբար, դատարանի այս որոշումից հետո, նրանք ձեռնամուխ են լինելու նոր քաղաքապետի ընտրությանը:
Մանրամասները՝ տեսանյութում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: