Հայերեն   English   Русский  

Թուրքիան և Ադրբեջանը հունիսին շահագործման կհանձնեն Անրդանատոլիական գազամուղը


  
դիտումներ: 640

Սույն թվականի հունիսի 12-ին շահագործման կհանձնվի Անրդանատոլիական գազամուղը (TANAP), որի միջոցով գազն Ադրբեջանից կառաքվի Թուրքիա, իսկ այնտեղից էլ՝ Ռուսաստան՝ շրջանցելով Ռուսաստանի Դաշնություն:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Նախարարը հայտնել է, որ գազամուղի բացման արարողությանը կմասնակցեն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը:

TANAP-ը Հարավային գազային միջանցքի ամենաերկար ճյուղն է, որը պետք է դառնա «Գազպրոմի» թուրքական հոսքին այլընտրանք: TANAP-ի նախնական հզորությունը տարեկան կկազմի 16 միլիարդ խորանարդ մետր, այնուհետեւ այն կհասնի 31 միլիարդի: Այդ թվում 6 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումը կուղղվի թուրքական սպառողներին, իսկ մնացածը Եվրոպա կմատակարարվի առաջարկվող Անդրադրիատիկ գազամուղի խողովակաշարով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: